211652_close_icon
views-count25901 դիտում article-date 13:25 12-01-2020

Հանրապետության զգալի մասում սպասվում է ձյուն․ Գագիկ Սուրենյան

Այսօր երեկոյան ժամերին Սև ծովից թույլ արտահայտված ցիկլոն է ներթափանցում հանրապետության տարածք։ Այս մասին ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/gagik.surenyan/posts/2886119168117980]էջում [/url]գրել է ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։ «Հունվարի 12-ի երեկոյան հանրապետության հյուսիսային և կենտրոնական շրջաններում, առաջիկա գիշերը շրջանների զգալի մասում, իսկ վաղը ցերեկը հատկապես Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն։ Սպասվող ձյան շերտի բարձրությունը կկազմի 4-8սմ, Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում 8-13սմ։ Երևանում այսօր ուշ երեկոյան կսկսվի ձյուն, որը կշարունակվի ողջ գիշեր, վաղը ցերեկը տեղումները կդադարեն։ Սպասվող ձյան շերտի բարձրությունը Երևանում կլինի 4-6սմ»,-նշել է նա։

Նմանատիպ նյութեր