211652_close_icon
views-count2071 դիտում article-date 14:30 12-01-2020

Ռուսաստանը 1.5 տոննա սնունդ է ուղարկել Հալեպում բնակվող փախստականներին

Ռուսաստանը Սիրիայի Հալեպ նահանգի Շիրան բնակավայրում հերթական օգնությունն է բաժանել։ Ռուս զինվորականները տեղի փախստականներին են փոխանցել 1,5 տոննա սնունդ։ Այդ մասին հաղորդում է Tass գործակալությունը։ Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչ Ադամ Եվլոևի խոսքով՝ սնունդը նախատեսված է եղել, մասնավորապես, երեխաների, կանանց ու ամենածանր պայմաններում ապրող բնակիչների միջև։ Փախստականներին են փոխանցել ռուսական արտադրության ալյուր, շաքար, բրինձ, խտացրած կաթ և թեյ։

Նմանատիպ նյութեր