211652_close_icon
views-count1783 դիտում article-date 21:51 11-01-2020

Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել առողջապահության նախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և փոխնախարար Անահիտ Ավանեսյանի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել առողջապահության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերին: Մասնավորապես, խոսվել է Ծոցի երկրների, այդ թվում՝ Կատարի Պետության և Արաբական Միացյալ Էմիրությունների զարգացման հիմնադրամների հետ առողջապահության ոլորտում ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին՝ հատկապես նկատի առնելով նախագահ Սարգսյանի արդյունավետ այցերն այդ երկրներ և առաջիկա այցը Արաբական Միացյալ Էմիրություններ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր