211652_close_icon
views-count3492 դիտում article-date 21:15 11-01-2020

Արփինե Հովհաննիսյան. Կարելի է՞ Վենետիկի հանձնաժողովին համոզել, որ վաղ կենսաթոշակի անցնելը կամավոր է

«Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագծի մասին Վենետիկի հանձնաժողովի կարծիքին։ «Իմ ունեցած տեղեկություններով՝ անցած տարի դեկտեմբերին Վենետիկի հանձնաժողովը հստակ ընդգծել է, որ հանձնաժողովը պետք է հետեւի, որ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելը լինի իրապես ԿԱՄԱՎՈՐ եւ չօգտագործվի ՀԵՏԻՆ (աՅԼ) նպատակներով։ Իսկ նման նպատակների ներքո Հանձնաժողովը ակնհայտորեն նկատի ունի, որ դատավորների վաղ կենսաթոշակի գնալը չպետք է կապված լինի նրանց վարույթում գտնվող գործերի հետ։ Այս մասը առկա է նաեւ իրենց հրապարակված կարծիքում։ Հիմա հարց իրենց որպես ժողովրդավարության բաստիոնի պաշտպաններ ներկայացնող հայաստանյան պաշտոնյաններին. Դուք, իրապես, կարծում ե՞ք՝ կարելի է Վենետիկի հանձնաժողովին համոզել, որ վաղ կենսաթոշակի անցնելը կամավոր է, երբ օրենքի ստորագրման հենց հաջորդ օրերին սահմանադրական դրույթների խախտմամբ մեղադրանք է առաջադրվում ՍԴ նախագահին կամ երբ իրավական ու բարոյական բոլոր նորմերի խախտմամբ երկրի ուժային կառույցների ողջ ներուժը օգտագործվում է ՍԴ դատավորների եւ նրանց ընտանիքի անդամների անձնական կյանք ներխուժելու համար։ Հ.Գ. Իրականում յուրաքանչյուր ողջամիտ մարդու համար ակնհայտ է, թե որ դատավարության համար է ՍԴ դատավորներից անհապաղ ազատվելու հուսահատ ցայտնոտը։ Եթե այդքան համոզված ենք, որ երկրում քրեական գործերը հարուցվում են պրոֆեսիոնալների, այլ ոչ թե կարուձեւի խմբակի ղեկավարների կողմից, ինչու՞ եք այդքան հուսահատորեն ցանկանում «վաղ կենսաթոշակի» ուղարկել ՍԴ դատավորներին։ Հ.Գ.Գ. Անհամբեր սպասում եմ հերթական «հերքման»-ը, որով իշխանությունները այս անգամ էլ կպնդեն, որ Հանձնաժողովը նմանատիպ դիտարկում չի արել»։

Նմանատիպ նյութեր