211652_close_icon
views-count5966 դիտում article-date 23:47 11-01-2020

Օբամեյանգին հեռացրել են VAR-ի հուշումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՊԼ-ի 22-րդ տուրում «Քրիսթալ Փելասի» հետ խաղում (1:1) «Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կարմիր քարտի է արժանացել: Հանդիպման 67-րդ րոպեին 30-ամյա գաբոնցուն մրցավար Փոլ Տիրնին դաշտից հեռացրել է՝ VAR-ի կրկնապատկերը դիտելուց հետո: Օբամեյանգը չափազանց կոպիտ է խաղացել «Փելասի» կիսապաշտպան Մաքս Մայերի դեմ՝ խաղակոշիկով հարվածելով նրա ոտնաթաթին: Գերմանացին վնասվածք է ստացել և փոխարինվել: Օբամեյանգը «Արսենալի» պատմության մեջ երրորդ խաղացողն է, որը մեկ խաղում հաջողացնում է և գոլ խփել, և՝ դաշտւց հեռացվել: Ուշագրավ է, որ 2013-ին նմանատիպ «բախտի» է արժանացել «զինագործների» ներկայիս գլխավոր մարզիչ Միկել Արտետան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր