211652_close_icon
views-count18985 դիտում article-date 18:40 11-01-2020

Ոստիկանությունը ՍԴ դատավորների վերաբերյալ տվյալներ չի հավաքում, գաղտնի ժողով չի եղել. ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյան. Tert.am

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը [url=https://www.tert.am/am/news/2020/01/11/Sargsyan/3182462?fbclid=IwAR3MM5WSmsLWyKQ2Uy-ri5uTRxSqR2kWEv1TO79tMmdBKFRRrhE94GgXatg]Tert.am[/url]-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունն առ այն, որ Սահմանադրական դատարանի երկու դատավորի նկատմամբ Ոստիկանության 7-րդ վարչությունը նեղ անձնական բնույթի տեղեկություններ է հավաքագրել: [b]-Պարոն Սարգսյան, ձեր ղեկավարած կառույցը տեղեկություններ է հավաքում Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ, ինչո՞ւ: [/b] -Ոչ, չկա նման բան, որևէ նմանատիպ գործողություն չի կատարվում, սխալ լուր է, չի կարող նման բան լինել: [b]-Որևէ գործողություն չի՞ կատարվում ՍԴ-ին առնչվող: [/b] -Ոչ, ՀՀ ոստիկանությունը որևէ նման գործողություն չի անում: Երեկ էլ գրել էին, թե գաղտնի հանդիպում է տեղի ունեցել վարչապետի հետ: [b]-Տեղի չի՞ ունեցել գաղտնի հանդիպում ուժային ու իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ, Դուք չե՞ք մասնակցել: [/b] -Ոչ, որևէ հանդիպում չի եղել, ինչի մասին է խոսքը: [b]-Պարոն Սարգսյան, ՍԴ-ի մասին Դուք որևէ հրահանգ չե՞ք ստացել: [/b] -Իհարկե ոչ, ի՞նչ հրահանգի մասին է խոսքը, հանդիպում էլ չի եղել, հրահանգ էլ: [b]-Պարոն Սարգսյան, իսկ եթե առաջիկայում պարզվի, որ օրինակ 7-րդ վարչությունը ՍԴ դատավորների մասին անձնական տվյալներն էր հավաքագրում, իսկ Դուք հիմա հերքում եք… [/b] -Չի կարող պարզվել, հնարավոր չէ:

Նմանատիպ նյութեր