211652_close_icon
views-count5836 դիտում article-date 22:13 11-01-2020

Ֆրանսիան խոցված ուկրաինական ինքնաթիռի գործով միջազգային հետաքննություն է նախաձեռնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հայտնել է, որ Ֆրանսիան Թեհրանի մոտ ուկրաինական «Բոյինգ-737» ինքնաթիռի խոցման գործով միջազգային հետաքննություն սկսելու գործընթաց է նախաձեռնել: «Շնորհակալ ենք Ֆրանսիային՝ հետաքննության անցկացման հարցում մեզ օժանդակելու պատրաստակամության համար», ասել է ուկրաինացի ղեկավարը Մակրոնին: Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահները նաև պայմանավորվել են ֆրանսիացի մասնագետներ ներգրավվել՝ կործանված օդանավի «սև արկղերի» վերծանման համար: Զելենսկին նշել է, որ իրականության արագ վերհանումը հնարավոր է դարձել ուկրաինական փորձագիտական խմբի և միջազգային գործընկերների օգնության շնորհիվ: Հիշեցնենք, որ «Բոյինգ-737» ինքնաթիռի կործանման արդյունքում զոհվել է 176 մարդ: Թեհրանը ընդունել է իր մեղքը ավիաղետում: Իրանական իշխանությունները հայտնել են, որ օդանավը ՀՕՊ ուժերի կողմից խոցվել է սխալմամբ, քանի որ այն թշնամու ինքնաթիռի տեղ են ընդունել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր