211652_close_icon
views-count9020 դիտում article-date 15:10 11-01-2020

«Դալմա մոլը» չի գործի մինչև հունվարի 14-ը, Մոսկվայից մասնագիտական խումբ են հրավիրել

«Դալմա մոլը» չի գործի մինչև հունվարի 14-ը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել առևտրի կենտրոնը։ «Մենք շարունակում ենք հետևել ԱԻՆ-ի մեր գործընկերների աշխատանքներին: Ելնելով մեր հաճախորդների և գործընկերների շահերից՝ Դալմա Գարդեն մոլի ղեկավարությունը միևնույն ժամանակ մասնագիտական խումբ է հրավիրել Մոսկվա քաղաքից օդափոխության համակարգի տեխզննման աշխատանքների իրականացման համար: Աշխատանքները իրականացվելու են մոտ օրերին, և Դալմա Գարդեն մոլը շարունակելու է չգործել մինչև հունվարի 14-ը՝ ելնելով տեխնիկական աշխատանքներ կատարելու և մոլի բնականոն աշխատանքները վերսկսելու անհամատեղելիությունից: Ցանկանում ենք հավաստիացնել, որ տվյալ պահին կատարվում են բոլոր քայլերը, որպեսզի Դալմա Գարդեն մոլը հնարավորինս շուտ վերսկսի բնականոն աշխատանքը: Կրկին շնորհակալություն ենք հայտնում հավատարմության և մեր կողքին լինելու համար»,– ասված է հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր