211652_close_icon
views-count1819 դիտում article-date 11:30 11-01-2020

Կառավարությունը սկսում է 2021 թվականի պետական բյուջեի մշակման գործընթաց. Փաշինյանի որոշումը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարությունը սկսում է 2021 թվականի պետական բյուջեի մշակման գործընթաց: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ սահմանվել է նախագծի մշակման աշխատանքների ժամանակացույց: Միեւնույն ժամանակ աշխատանքներ կիրականացվեն 2021-2023 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման ուղղությամբ: Ըստ այդմ, պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը կառավարությունը պետք է քննարկի և հաստատի մինչև 2020թ. հունիսի 11-ը, իսկ այդ նախնական ծրագիրն էլ Ազգային ժողով պետք է ուղարկվի մինչև հունիսի 15-ը: Այնուհետև Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովներում սկսվելու են բյուջեի նախագծի քննարկումները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր