46539 դիտում
09:55 11-01-2020
Իրանը խոստովանել է, որ իրենք են սխալմամբ հարվածել ուկրաինական ուղևորատար ինքնաթիռին
Ուկրաինական Boeing-ը, որը 2 օր առաջ [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/08/1144468/]կործանվել էր[/url] Թեհրանում, «մարդկային սխալի հետևանքով» պատահաբար հարվածի տակ է առնվել: Այս մասին ասվում է Իրանի Պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է [url=https://www.rbc.ru/politics/11/01/2020/5e1947da9a794765a7427e78?utm_source=fb_rbc&fbclid=IwAR0AvsUeAjEpSFdqZsX4o0SsK3HkFeWo0tlqWhAgQnBZ9pI4YbLxTR1O4LE]RBC[/url]-ն:
«Ինքնաթիռին հարված է հասցվել մարդկային սխալի և պատահականության արդյունքում»,-ասված է հայտարարության մեջ, որը տարածել է IRIB իրանական պետական ռադիոկայանը:
Իրանի ԳՇ-ում հավելել են, որ հարվածել են ինքնաթիռին, քանի որ այն այդ պահին թռչելիս է եղել ռազմական կարևոր օբյեկտներից մեկի վրայով: Հայտարարության մեջ նշվում է, որ դա արվել է ռազմական պատրաստվածության բարձր մակարդակի գործողությունների արդյունքում, որը միտված է եղել Իրաքում ԱՄՆ-ի ռազմաբազաների հրթիռակոծությունից հետո ամերիկյան հավանական պատասխանի դեմ:
Իր հերթին իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը իր Twitter-ում գրել է. «Տխուր օր է։ Զինված ուժերի ներքին հետաքննության նախնական եզրակացությունները. մարդկային սխալը ճգնաժամի ժամանակ՝ պայմանավորված ԱՄՆ արկածախնդրությամբ, հանգեցրեց աղետի։ Մեր խորին ափսոսանքը, ներողությունն ու ցավակցությունները մեր ժողովրդին, բոլոր զոհերի ընտանիքներին և մյուս տուժած պետություններին»։
Նմանատիպ նյութեր
1732 դիտում
21:00 11-02-2023
Լոս Անջելեսի օդանավակայանում ուղևորատար ավտոբուսը բախվել է ինքնաթիռին
4173 դիտում
17:45 19-02-2015
«Շերեմետյեվո» օդանավակայանում կայծակը հարվածել է ինքնաթիռին
Այս բաժնից
382 դիտում
19:38 27-03-2024
Ֆրանսիան Հաիթիից հետ է կանչել իր ավելի քան 170 քաղաքացիներին
331 դիտում
18:00 27-03-2024
Թուրքիայի ՊՆ-ն հերքում է Իսրայելի հետ համագործակցության մասին լուրերը
556 դիտում
14:37 27-03-2024
Մոսկվայում փակել են այն հոսթելը, որտեղ ապրել են «Կրոկուսի» ահաբեկիչները