211652_close_icon
views-count6431 դիտում article-date 09:44 11-01-2020

Պատճառը եղել է օդափոխիչ սարքի ոչ ճիշտ տեղադրումը. Վերմիշյանը՝ «Դալմա գարդեն մոլի» ցնցումների մասին. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Դալմա գարդեն մոլի» ցնցումները եղել են տանիքում օդափոխիչ սարքի ոչ ճիշտ տեղադրման պատճառով: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: «Միացրեցինք անջատեցինք, տեսանք, որ վիբրացիան այդտեղից է: Օդափոխիչ սարքի տակ պետք է ռետինից հատուկ միջադիր լինի, որպեսզի վիբրացիան միանգամից պատերին չհաղորդի: Չնչին, կես ժամանոց մոնտաժի աշխատանք է պահանջվել, ուղղակի չի արվել»,-ասաց նա: Վերմիշյանը նշեց, որ ցնցումը եղել է շենքի մի փոքր հատվածում՝ մոտ 200 քմ վրա, որտեղ դրսից դրված է եղել այդ օդափոխիչ սարքը: «Սարքը անսարք էր, հիմա այն ընդհանրապես անջատեցին, հոսանքազրկեցին: Կփոխեն, որևիցե վտանգ չկա, շատ արագ արձագանքել են»,- ասաց նա: Վերմիշյանը նաև հայտնեց, որ սեյսմիկ ծառայության մասնագետները տեղում մոնիթորինգ են արել հատուկ սարքերով և երեկվա միջադեպից հետո որևէ ցնցում չի գրանցվել: Վերջինս հայտնեց, որ ցնցումներից «Դալմա»-ին որևիցե կոնստրուկտիվ վնաս չի պատճառվել: «Շինարարության մեջ դա կոչվում է դիսկոմֆորտ առաջացնող վիբրացիա, այսինքն ոչ թե վտանգավոր է այլ ընդամենը անհարմարություն է պատճառում: Նորմալ շենք է և պետք է ժողովրդին բացատրել, որ հանգիստ գնան իրենց առևտուրն անեն՝ առանց պանիկայի»,- եզրափակեց նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր