211652_close_icon
views-count3334 դիտում article-date 15:11 10-01-2020

Լիոնել Մեսի. Մանկական սխալներն այլևս չպետք է կրկնենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում «Ատլետիկոյից» կրած պարտությունը (2:3): ««Բարսելոնան» շատ առումներով պետք է ավելացնի: Այս տարի մենք կփորձենք խաղալ այնպես, ինչպես այսօր, և այլևս չենք կրկնի այն մանկական սխալները, որոնք մենք այսօր կատարել ենք: Իրավիճակը բարդ է, մենք դուրս մնացինք այն մրցաշարից, որը ցանկանում էինք հաղթել: Բայց մենք պետք է առաջ շարժվենք և ավելացնենք: Հիմա մենք ավելի շատ ժամանակ կունենանք հաջորդ խաղին պատրաստվելու համար: Վալվերդեի հրաժարականը: Դա նորմալ է, երբ մարդիկ դրա մասին խոսում են պարտություններից հետո կամ երբ թիմը նպատակներին չի հասնում: Մենք պետք է ավելի միասնական լինենք, քան երբևէ»,- ասել է Մեսին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր