1916 դիտում
13:16 10-01-2020
Երեխայի համար ընտանիքը գերադասելի է ցանկացած տեսակի հաստատությունից․ ՄԻՊ-ը հրապարակել է տարբեր տարիներին «Թռչունյան տուն» մանկատանն արձանագրված մտահոգիչ խնդիրները
Մանկատանը խնամվող երեխաները պետք է վերադառնան իրենց ընտանիքներ, իսկ Կառավարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները պետք է աջակցեն «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատան երեխաներին և նրանց ընտանիքներին՝ երեխաների խնամքն ու դաստիարակությունն ընտանիքում պատշաճ կազմակերպելու համար:
Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում մշտապես նշվել է երեխայի խնամքն ընտանիքում կազմակերպելու պետության պատասխանատվության մասին։
Պաշտպանն աջակցում է պետության՝ հաստատությունների ճիշտ վերակազմակերպմանգործընթացին:
Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաների իրավունքների պաշտպանությունը մշտապես գտնվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում:
Պաշտպանի աշխատակազմը պարբերաբար կատարում է չհայտարարված այցեր, ուսումնասիրում երեխաների խնամքի, շենքային, բուժծառայության և խոհանոցի աշխատանքների կազմակերպման պայմանները, հատուկ ուշադրություն է դարձվում երեխաների նկատմամբ վերաբերմունքին:
«Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատանը խնամվող երեխաների իրավունքների պաշտպանությունը նույնպես մշտապես գտնվում է Պաշտպանի ուշադրության կենտրոնում:
Տվյալ հաստատություն Պաշտպանի աշխատակազմի այցերի ընթացքում բացահայտվել են խնդիրներ, որոնք հանգեցնում են երեխաների իրավունքների կոպիտ խախտման։
Դրանց մասին նշվել են Պաշտպանի տարեկան հաղորդումների Երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված բաժիններում (2017 թվականի տարեկան հաղորդման 365-376 էջեր, 2018 թվականի տարեկան հաղորդման 619-644 էջեր):
[b][u] Բացահայտված հիմնական խնդիրները.[/u][/b]
1[b]. Հաստատության գործունեության տիպն օրենքով սահմանված չէ[/b]
Հաստատությունը փաստացի իրականացնում է մանկապարտեզի, հանրակրթական դպրոցի և մանկատան գործառույթներ, սակայն ՀՀ կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը, դրանցում երեխաների տեղավորման չափանիշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 381-Ն որոշմամբ հաստատված հաստատությունների տիպերում նման տիպ սահմանված չէ:
Սա շարունակելը կոպիտ խախտում է, որը հանգեցնում է երեխաների իրավունքների ոտնահարման։
2. Հաստատությունում գտնվող երեխաների կեսի համար առկա չեն այնտեղ գտնվելու օրինական հիմքեր
Տարբեր տարիներին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այցերի ընթացքում ստուգվել են նաև «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատան երեխաների ընդունելության փաստաթղթերի հարցը։ Օրինակ՝ 2017 թվականին արձանագրվել է, որ 87 երեխաներից 45-ի համար առկա չեն եղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուղեգիրը և (կամ) մարզպետարանի եզրակացությունը: 2018 թվականին նշված փաստաթղթերը բացակայել են 35 երեխայիդեպքում։
[b]3. Լոգարանների և սանհանգույցների հետ կապված խնդիրներ[/b]
• Հաստատության անձնակազմի տեղեկատվության համաձայն՝ հաստատությունում ամեն օր գիշերում է 45-50 երեխա: Երեխաները լոգանք են ընդունում յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ կամ «ըստ անհրաժեշտության»,
• 2017 թվականին այցի ժամանակ արձանագրվել է, որ չնայած հաստատության սանհանգույցները նոր են վերանորոգվել, սակայն զուգարանակոնքերը գտնվում են մեկ ընդհանուր տարածքում, բաժանված չեն միջնորմներով և չունեն դռներ (առկա է մեկ ընդհանուր դուռ): 2018 թվականի այցի ընթացքում պարզվել է, որ զուգարանակոնքերը բաժանված են միջնորմներով, սակայն դռներ տեղադրված չեն,
• սանհանգույցները շատ դեպքերում մաքուր չեն եղել, իսկ այցերի ընթացքում դրանք փորձել են արագ մաքրել: Սանհանգույցներում գրեթե մշտապես առկա է մաքրող նյութերի խեղդող հոտ, ինչն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ այցի պահին մեծ քանակությամբ մաքրիչ նյութեր են օգտագործվել։ Անգամ երեխաների համար անընդունելի պայմաններում նրանք (այդ թվում՝ փոքրահասակ) օգտվել են զուգարաններից,
• մի շարք լվացարաններում չեն եղել օճառ և սրբիչներ։
4. [b] Բուժծառայության կազմակերպումը թերի է[/b]
• Հաստատությունում աշխատում է մեկ բուժքույր, ում հավաստմամբ՝ ինքն իրականացնում է առաջին բուժօգնությունը, իսկ այլ խնդիրների դեպքում հրավիրվում է բժիշկ։ Երեխաներն իրենց առանձնազրույցների ժամանակ նշել են, որ երեկոյան ժամերին չեն կարողանում դեղեր ստանալ, եթե, օրինակ՝ ունեն գլխացավ կամ ատամնացավ, քանի որ բուժքույրը երեկոյան ժամերին չի աշխատում,
• բացակայում են պահանջվող գրանցամատյաններ, այդ թվում՝ «Խոհանոցի աշխատողների առողջության», «Աշակերտների հիգիենայի», «Դեղերի անվանաքանակական հաշվառման» և համանման մատյանները կամ գրանցատետրերը, ինչպես նաև ախտահանման միջոցառումները և բժշկական թափոնների կառավարման վերաբերյալ որևէ մատյան: Չէր վարվում նաև երեխաների նկատմամբ բռնության դեպքերի արձանագրման գրանցամատյան։ Այս խնդիրները հանգեցնում են երեխաների իրավունքների կոպիտ խախտումների և կարող են վտանգավոր լինել երեխաների առողջության տեսանկյունից։
[b]5. Սնունդը միատեսակ է[/b]
• հաստատության ճաշացանկերի ուսումնասիրությունը վկայում է, որ երեխաները մեկից ավելի տեսակ սննդամթերք առհասարակ չեն ստանում կամ ստանում են անբավարար քանակությամբ: Մասնավորապես, ճաշացանկերում բացակայում են տեղեկություններ այն մասին, որ երեխաներին է մատուցվել որոշակի տեսակի սննդամթերք, օրինակ՝ ձուկ և կաթ։ Գերակշռել են տարբեր տեսակների փլավները,
• չեն պահպանվում սննդամթերքի նմուշների պահպանման պայմանները,
• սննդամթերքի պահեստում գրեթե որևէ անգամ չի եղել բավական քանակի մսամթերք, միրգ և բանջարեղեն: Այս առնչությամբ աշխատակիցները պարբերաբար պարզաբանել են, որ ամեն օր են կատարում գնումները, այլ ոչ թե պահեստավորում։
Վերոգրյալ բացահայտված խնդիրների վերաբերյալ կազմվել են տեղեկանքներ, որոնք այցերից հետո ուղարկվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
Նմանատիպ նյութեր
966 դիտում
16:11 02-11-2020
Ինչպե՞ս հաղթահարել երեխայի մոտ պատերազմից առաջացած խնդիրները․ ՄԻՊ-ը հրապարակել է պատկերազարդ իրազեկումներ
1153 դիտում
18:59 29-07-2024
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում երեխայի նկատմամբ տեղի ունեցած ֆիզիկական բռնությունն արդարացնելու փորձերը
1264 դիտում
21:00 15-09-2023
ՄԻՊ աշխատանքային խումբն ամփոփել է ընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրված խնդիրները
Այս բաժնից
772 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
1042 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1309 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ