211652_close_icon
views-count3330 դիտում article-date 12:49 10-01-2020

Ավարտվել է Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունը

Հատուկ քննչական ծառայությունն ավարտել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: «Վարույթն իրականացնող մարմինը քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` քրեական գործով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, որի մասին հայտնվել է մեղադրյալներին և նրանց պաշտպաններին։ Գործի նյութերը տրամադրվել են վերջիններիս` ծանոթանալու համար»,- ասացին ՀՔԾ-ից: Քրեական գործով կա ևս 4 մեղադրյալ, այդ թվում՝ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։ Դեկտեմբերի 4-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Ըստ ՀՔԾ-ի հաղորդագրության` Սարգսյանը, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

Նմանատիպ նյութեր