211652_close_icon
views-count2725 դիտում article-date 11:31 10-01-2020

Վարդան Մելքոնյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վարդան Մելքոնյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Վարդան Մելքոնյանին ազատել Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում: Վարդան Մելքոնյանը Ջրային կոմիտեի նախագահ էր նշանակվել 2019 թ. մարտի 28-ին:

Նմանատիպ նյութեր