4964 դիտում
13:28 10-01-2020
Մարտ ամսից նախատեսվում է Ղրիմի և Հայաստանի միջև կանոնավոր չվերթներ իրականացնել
Այս տարվա մարտին նախատեսվում է Երևանի և Սիմֆերոպոլի միջև կանոնավոր չվերթներ բացել: Այս մասին [url=https://ria.ru/20200110/1563239457.html?fbclid=IwAR19_pV29uIvOhQLuoQLdgoNhnQ6orMViOhI2IHGXg05pzUsDexmXHidrmQ]РИА Новости [/url]գործակալությանը տեղեկացրել է Ղրիմի խորհրդարանի զբոսաշրջության, հանգստավայրերի և սպորտի հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Չերնյակը:
«Այս տարվա մարտից ծրագրվում է Ղրիմի և Հայաստանի միջև կանոնավոր չվերթներ բացել: «Իկար» ավիաընկերությունը ստացել է համապատասխան թույլտվությունն ու համաձայնությունը «Ռոսավիացիայի» կողմից` կանոնավոր չվերթներ իրականացնելու համար: Հիմա հարցը գտնվում է պատրաստման և համաձայնությունների փուլում, այդ թվում` թռիչքների ժամանակացույցի և օդանավակայանների հետ պայմանագրերի մասով: Մարտից ծրագրվում են թռիչքներ շաբաթական երկու անգամ: Հետագայում արդեն` ըստ պահանջարկի»,- տեղեկացրել է Չերնյակը:
Նրա խոսքով` Սիմֆերոպոլի և Երևանի միջև օդային երթուղին Ղրիմի համար կդառնա առաջին միջազգային կանոնավոր չվերթը` Ռուսաստանի հետ միավորվելուց հետո:
Նմանատիպ նյութեր
3658 դիտում
11:51 19-03-2018
Brussels Airlines-ը վերսկսում է կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Երևան
3827 դիտում
22:36 23-03-2018
«Չեխական ավիաուղիները» սկսում է կանոնավոր չվերթներ իրականացնել Պրահա- Երևան- Պրահա երթուղով
Այս բաժնից
442 դիտում
18:02 26-04-2024
Սեյրան Օհանյանն ու Տիգրան Աբրահամյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարի հետ
571 դիտում
17:59 26-04-2024
Նիկոլը թող Պուտինի երդմնակալությանը չգնա․ նախագահները նողկում են սրանից․ Հովհաննես Շահինյան