211652_close_icon
views-count2786 դիտում article-date 11:15 10-01-2020

Երևան-Թեհրան-Երևան չվերթը կայանալու է ըստ նախատեսված ժամանակացույցի. Քաղավիացիայի կոմիտե

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ ս. թ. հունվարի 10-ի «Armenia Airways» ավիաընկերության Երևան-Թեհրան-Երևան չվերթը կայանալու է ըստ նախատեսված ժամանակացույցի։ Մինչդեռ, «UR» ավիաընկերության կողմից ս. թ. հունվարի 12-ին նախատեսած Էրբիլ-Երևան-Էրբիլ չվերթը չեղարկվել է ավիաընկերության նախաձեռնությամբ։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կոչ է անում զերծ մնալ ոչ հավաստի տեղեկատվության տարածումից եւ հետեւել պաշտոնական հաղորդագրություններին՝ նշելով, որ կոմիտեն շարունակում է հետեւել իրադարձությունների հետագա զարգացմանը։

Նմանատիպ նյութեր