211652_close_icon
views-count7548 դիտում article-date 10:01 10-01-2020

Ինչ պաշտոններ են զբաղեցնում Գևորգ Դանիելյանի դուստրն ու փեսան. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ արդարադատության նախկին նախարար, ԲԴԽ նախկին անդամ Գևորգ Դանիելյանը վիրտուալ հարթակում հանդես է գալիս իշխանությունների քննադատությամբ, նրա փեսան՝ Ռուբեն Միքայելյանը (աղջկա ամուսինը) արձանագրում է հերթական կադրային առաջընթացը։ Թեև Ռուբեն Միքայելյանը ժամանակին աշխատել է հարկային տարբեր պաշտոններում, աներոջ «անկումից» հետո նա ևս հեռացել էր պետական համակարգից։ Սակայն արի ու տես, որ հեղափոխությունից հետո ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի թեթև ձեռքով նա կրկին հայտնվել է համակարգում, ավելին՝ ավելի բարձր պաշտոնում, որպես Արաբկիրի հարկայինի պետ։ Գևորգ Դանիելյանի դուստրն էլ՝ Էլմիրա Դանիելյանը, «Կենտրոն» նոտարական տարածքի նոտարն է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր