211652_close_icon
views-count46346 դիտում article-date 22:04 10-01-2020

Նոր մանրամասներ՝ Բյուրեղավանում տեղի ունեցած խոշոր ավտովթար-հրդեհից. պարզվել է՝ ավտոմեքենան թաքուն վերցրել էր հարևանի տղան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հունվարի 1-ին ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթար-հրդեհի փաստով, երբ Opel մակնիշի ավտոմեքենան Բյուրեղավան քաղաքի Հարոյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, հայտնվել եղևնիների պուրակում և հրդեհվել։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել էին հիվանդանոց։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի և ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 18։00-ի սահմաններում Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի 44 շենքի բնակիչ՝ 34-ամյա Հարութ Այվազյանը հյուրընկալվել է իր հարևանի բնակարան։ Այդ ընթացքում հարևանի որդին՝ 18-ամյա Անդրանիկ Հարությունյանը, առանց հափշտակության նպատակի, վերցրել է Հ. Այվազյանին պատկանող Opel մակնիշի ավտոմեքենայի բանալիները և նշված հատվածում վթարի է ենթարկվել, ավտոմեքենան էլ ամբողջովին այրվել է։ Ավտովթար-հրդեհի հետևանքով Ա. Հարությունյանն ու նրա ուղևոր՝ Աբովյան քաղաքի բնակիչ՝ 19-ամյա Արտյոմ Կարախանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/01/1144249/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 1-ին խոշոր ավտովթար-հրդեհ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։25-ի սահմաններում Opel մակնիշի 35 XS 514 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բյուրեղավան քաղաքի Հարոյան փողոցում, ժողովրդին հայտնի՝ «Խրուստալի» գործարանի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բազալտե սալիկներին, այնուհետև լողավազանի բետոնե հատվածին ու հայտնվել եղևնիների պուրակում։ Վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ էր բռնկվել, իսկ վարորդին ու ուղևորին առաջինը օգնության էին հասել «Խրուստալի» գործարանի անվտանգության աշխատակիցները, և օպերատիվորեն ժամանած Շտապօգնության բժիշկների խումբը նրանց տեղափոխել էր հիվանդանոց։ Օպերատիվորեն ժամանել էր նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Հրշեջ փրկարարները կանխել էին կրակի տարածումը, ապա մարել այն։ Օպերատիվորեն ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել էր Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթախահ խումբը՝ համայնքի ոստիկանության ավագ տեսուչ Վրեժ Եղոյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+

Նմանատիպ նյութեր