211652_close_icon
views-count3244 դիտում article-date 20:28 09-01-2020

Մխիթարյանը նորից վնասվածք է ստացել և բաց կթողնի «Յուվենտուսի» հետ հանդիպումը

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել և անորոշ ժամանակով դուրս մնացել շարքից: Վնասվածքի պատճառով Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը բաց կթողնի Ա Սերիայի 19-րդ տուրում «Յուվենտուսի» հետ կայանալիք խաղը: Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն արդեն իսկ 10 խաղ բաց է թողել «Ռոմայի» կազմում` սեպտեմբերի վերջին ստացած վնասվածքի պատճառով: Այս մրցաշրջանում 30-ամյա հայ ֆուտբոլիսն անցկացրած 9 խաղում դարձել է 3 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: «Ռոմա»-«Յուվենտուս» հանդիպումը կկայանա հունվարի 12-ին Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 23:45-ին:

Նմանատիպ նյութեր