Գողության մեղադրանքով հետախուզվողները հայտնաբերվեցին
Հունվարի 8-ին, ժամը 16.05-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ՔՀԽ ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Փարպեցու փողոցից բերման է ենթարկվել 22-ամյա Խաչիկ Ս.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 1.1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները Երևանի Նոր Խարբերդի փողոցից հունվարի 8-ին, ժամը 10.30-ին, բերման են ենթարկել 21-ամյա Վազգեն Խ.-ին, որը 2019 թ. դեկտեմբերի 20-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 8-ին, ժամը 17.00-ին, Երևանի Նոր Խարբերդի փողոցից բերման է ենթարկվել 41-ամյա Աննա Ա.-ն, որը 2019 թ. հոկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 8-ին, ժամը 15.05-ին, Երևանի Բաշինջաղյան փողոցից բերման է ենթարկվել 67-ամյա Յուրա Մ.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի և 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) 1-ին մասի մեղադրանքներով:
Առանց խափանման միջոցի:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]