211652_close_icon
views-count4110 դիտում article-date 16:15 09-01-2020

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող հացադուլ հայտարարած անձինք դադարեցրել են հացադուլը. Քրեակատարողական ծառայություն

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը տարածել է պարզաբանում՝ համաձայն որի 2020 թվականի հունվարի 8-ին զանգվածային մի շարք լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող 8 անձանց կողմից հացադուլ հայտարարելու վերաբերյալ։ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը հայտնել է, որ իրականում հացադուլ հայտարարել էր 6 անձ, որոնք բոլորն էլ դադարեցրել են հացադուլը։ Հունվարի 9-ին որոշ լրատվամիջոցներ շարունակել են տարածել տեղեկատվություն ազատությունից զրկված այդ անձանց կողմից հացադուլը շարունակելու վերաբերյալ։ Քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ այսօրվա դրությամբ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած անձինք չկան։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/08/1144494/]ավելի վաղ[/url] հայտնել էինք, հունվարի 8-ին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] էր զանգահարել Աբովյան քաղաքի բնակիչ 39-ամյա Կարեն Հովհաննիսյանի ազգականը և հայտնել որ վերջինը ՀՀ Արդարադատութան նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել: Նա նշել էր, որ Կ. Հովհաննիսյանը 10 ամիս է, գտնվում է նշված հիվանդանոցում և այդ ծայրահեղ քայլին վերջին մի քանի ամիսներին է դիմում արդեն 4-րդ անգամ: Նրա հետ հացադուլ է հայտարարել ևս 7 դատապարտյալ: Կ. Հովհաննիսյանը «Դատապարտյալների հիվանդանոց» էր տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից դեռևս 2019թ.–ի մարտին: Հիվանդանոցում նա ինսուլտ է տարել, ինչից հետո պատշաճ բուժում չստանալու հետևանքով անվասայլակով է տեղաշարջվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր