211652_close_icon
views-count3935 դիտում article-date 15:24 09-01-2020

Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին հրաժարվել են «թագավորական ընտանիքի անդամ» կոչումից

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը որոշել են հրաժարվել իրենց որոշ լիազորություններից եւ թագավորական ընտանիքից դառնալ ֆինանսապես անկախ, որպեսզի ապրեն երկու երկրում: Այս մասին նրանք գրել են Instagram-ի իրենց պաշտոնական էջում։ Սասեքսի դուքսն ու դքսուհին իրենց համատեղ հայտարարության մեջ նաև նշել են, որ պատրաստվում են ապրել հավասարապես Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում: Նրանց կարծիքով՝ նման «աշխարհագրական հավասարակշռությունը» թույլ կտա իրենց որդուն երախտագիտությամբ և գնահատանքով լցվել թագավորական ընտանիքի ավանդույթի նկատմամբ, ինչպես նաև ընտանիքին հնարավորություն կտա կենտրոնանալ նոր բարեգործական կազմակերպության գործարկման վրա:

Նմանատիպ նյութեր