211652_close_icon
views-count4190 դիտում article-date 14:24 09-01-2020

Կառավարության աշխատողը ծխում է ու սիգարետը շպրտում գետնին. վարչապետը հանձնարարեց օրենքով կարգավորել հարցը

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե այսօր տեսել է, թե ինչպես է Կառավարության աշխատողներից մեկը եկել, մեքենան կանգնեցրել Կառավարության դիմաց, ծխել ու սիգարետի մնացորդը նետել գետնին: «Ասենք ես գիտեմ՝ ինչ կանեմ, բայց եթե ուրիշ քաղաքացին էդ պահին անցնելով տեսնում է, բա ինքը ի՞նչ անի, ինքն էլ պետք է գործիք ունենա, որովհետև վարչապետը չպետք է պատուհանից նայի, տեսնի՝ ով եկավ, ինչ արեց, դա պատահական դիպված էր»,- ասաց նա, ապա, դիմելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, ասաց, թե օրենսդրական փոփոխություն է պետք անել: «Սինգապուրում փոփոխություններն սկսել են նրանից, երբ պայքարել են թքելու դեմ. փողոցում թքելու համար մեծ տուգանքներ են սահմանել ու դա իրագործվել է: Թվում է, թե մարդ ա էլի, թող թքի իրա համար, բայց սա քաղաքակրթական խնդիր է, որովհետև երբ մարդը ՀՀ-ում մտնում է զուգարան, այդտեղ գոյանում է իր ինքնագնահատականը, թե էս երկիրն իրեն ոնց է վերաբերվում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, թե քաղաքացիների ներգրավման խնդիրը լուծվում է թվային տեխնոլոգիաներով, իսկ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանն էլ ասաց, թե անցած տարի վարչապետի հանձնարականի հիման վրա Ճանապարհային ոստիկանությունն արդեն իսկ նախաձեռնել է ծրագրի ստեղծումն ու երեք-չորս ամսից ծրագիրը պատրաստ կլինի և քաղաքացիները հնարավորություն կունենան խախտումներն արձանագրել: «Կաշխատեք ու այս հարցերի լուծումնեը կգտնեք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր