2865 դիտում
14:00 09-01-2020
Հայաստանում ամենամեծ խնդիրներից մեկը շարունակում է մնալ զուգարանների հարցը. վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, թե 2019 թվականը հաջողված տարի էր։ Ըստ նրա՝ 2017-18 թվականներին հաջողվել է լուծել կարճաժամկետ խնդիրներ և հիմա ավելի շատ ռազմավարական խնդիրների լուծմամբ զբաղվելու ժամանակն է:
Վարչապետը վստահություն հայտնեց, որ 2020 թվականը զբոսաշրջության առումով ավելի լավ տարի է լինելու: «Այս ոլորտում շատ անելիքներ ունենք՝ սպասարկման որակի առումով, ընդհուպ սկսած տաքսու վարորդներից և ավարտած մնացած օղակներից պետք է ծրագրեր ունենանք շփման որոշակի կուլտուրա սերմանելու ուղղությամբ: Այստեղ հազար դրամ ավել կամ պակաս տանելու խնդիր չէ, Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար տեղեկատվական թերթիկներ պետք է պատրաստել, այդ թվում՝ տաքսի ծառայությունների գների վերաբերյալ: ՀՀ-ում ամենամեծ խնդիրներից մեկը շարունակում է մնալ զուգարանների հարցը»,- ասաց նա:
Վարչապետը հետաքրքրվեց, թե արդյոք զուգարանների սանիտարական և քաղաքաշինական նորմեր կան, և ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանից ստացավ դրական պատասխան: Վերջինս ներկայացրեց, որ կան ստանդարտներ հիգիենիկ պահանջների վերաբերյալ, առաջիկայում կլինեն հաստատված նորմեր և կանդրադառնան օրենսդրական կարգավորումներին, որտեղ կնախատեսվեն տուգանքների չափերի մեծացում ընդհուպ գործունեության դադարում կլինի:
«Մենք համբերատար աշխատել ենք, բայց եկել է այն փուլը, որ պարտադրանքի լեզվով պետք է խոսենք: Այստեղ ընդհուպ պետք է մեխանիզմներ գտնել և բոլոր այն օբյեկտների գործունեությունը, որոնք ստանդարտներին չեն համապատասխանում, նույնիսկ կասեցնել»,-ասաց վարչապետը:
Նմանատիպ նյութեր
1651 դիտում
09:49 20-11-2019
Հասարակական զուգարանների հարցը շարունակում է օրախնդիր մնալ. «Ժողովուրդ»
1209 դիտում
17:29 21-01-2022
«Հայաստան». կարեւորագույն խնդիրներից մեկը շարունակում է մնալ հայ հասարակության ներսում պառակտումը. News.am
Այս բաժնից
1573 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ