211652_close_icon
views-count1737 դիտում article-date 12:58 09-01-2020

Մենք ժողովրդի հայր կամ չգիտեմ ինչ լինելու հավակնություն չունենք. Նիկոլ Փաշինյանը՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն՝ իմ ընտանիքը» կարգախոսի մասին

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն՝ իմ ընտանիքը» կարգախոսին և նշեց, որ մեկնաբանություններ եղան, թե էս կարգախոսի գաղափարախոսությունն էն է, որ երկրի ղեկավարը կստանա ժողովրդի հոր կարգավիճակ: «Ես ուզում եմ հիշեցնել, որ ընտանիքում միայն հայրեր չէ, որ գոյություն ունեն: Գոյություն ունեն զավակներ, եղբայրներ, քույրեր ու մենք մեր գաղափարական տրամաբանությունը վաղուց ենք դրել»,-ասաց նա: Վարչապետը նշեց, որ իրենք կառավարության ղեկավարի գործառույթը պատկերացնում են բացառապես ՀՀ քաղաքացիներին ծառայության ձևով: «Մենք ժողովրդի հայր կամ չգիտեմ ինչ լինելու հավակնություն չունենք, որովհետև ժողովրդին համարում ենք մեր գործատուն: Մենք սպասավորներ ենք ու պետք է մեր սպասավորությունն իրականացնենք մաքսիմալ անկեղծ, արդյունավետ ու մինչև վերջ»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր