211652_close_icon
views-count200566 դիտում article-date 10:18 09-01-2020

Հանրապետությունում հունվարի 15-ից հետո կդիտվի օդի ջերմաստիճանի որոշակի բարձրացում. Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Հայաստանում կայուն շարունակվող տաք և չոր օրերը խիստ մտահոգիչ է համարում: Գագիկ Սուրենյանն այդ մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում. «Ձյան ծածկի բարձրությունը հանրապետության լեռնային գոտիներում անցած տարվա նույն օրերի հետ համեմատ եռակի և քառակի պակաս է, իսկ առանձին լեռնային գոտիներում ձյան ծածկը ընդհանրապես բացակայում է։ Օդի ջերմաստիճանը շարունակում է բարձր մնալ կլիմայական նորմայից 3-5 աստիճանով։ Առաջիկա 10 օրերին հանրապետության տարածքում ոչ լուրջ տեղումներ են սպասվում, ոչ էլ ջերմաստիճանի անկում, ավելին, հունվարի 15-ից հետո կդիտվի օդի ջերմաստիճանի որոշակի բարձրացում»,- գրել է Գագիկ Սուրենյանը:

Նմանատիպ նյութեր