211652_close_icon
views-count120607 դիտում article-date 21:27 08-01-2020

Երևանում 16-ամյա աղջկան շահադիտական դրդումներով խեղդամահ արած ՀՀ ՊՆ 27-ամյա ծառայողը կալանավորվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 8-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Հարություն Խեդոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Վահան Վարագյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Շիրակի մարզում հաշվառված, Երևանում ժամանակավորապես բնակվող 27-ամյա Ռաֆայել Սուքիասյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիսի նկատմամբ քրեական գործ է հարուցվել հունվարի 5-ին 16-ամյա Ս. Կ-ին խեղդամահ անելով սպանելու մեջ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով)։ Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը, դռփնակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը և Ֆ. Սուքիասյանը դատարանից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության քրեակատարողական հիմնարկ։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/06/1144413/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հունվարի 6-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության մայոր Վահե Մուշեղյանի գլխավորությամբ, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության, համայնքային ոստիկանության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ. ոստիկանության գնդապետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ Երևանի քննչական վարչության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Ահարոն Ներսիսյանի և Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետի ժամականավոր պաշտոնակատար Հարություն Խեդոյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության Երևանի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողների հետ, բաժնի պետ, գնդապետ Միսակ Սահակյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ, փոխգնդապետ Արտյոմ Ավագյանի և հենց վերջինս էլ Կենտրոնի ոստիկանության բաժնի պետ Ա. Պապյանի գլխավորությամբ կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, ստուգումներ կատարելով Երևանի, Արմավիրի և Շիրակի մարզերի մի քանի հասցեներում, տաք հետքերով բացահայտել էին հունվարի 5-ին Երևանում 16-ամյա աղջնակի դաժան սպանությունը ու վնասազերծել էին կասկածյալին։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ բացահայտման գործում մասնակցություն էին ունեցել նաև Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության աշխատակիցները՝ դատախազ Վ. Ջանազյանի գլխավորությամբ։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին էր բերման ենթարկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում հաշվառված 27-ամյա Ռաֆայել Սուքիասյանը, ով կասկածվում էր 16-ամյա աղջկան սպանելու մեջ։ Քննիչի որոշմամբ Ռ. Սուքիասյանը ձերբակալվել էր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարությունում։ [b]Սպանության կասկածանքով կալանավորված 27-ամյա Ռաֆայել Սուքիասյանն է [/b][img]https://st0.shamshyan.com/editor/0930780001578504835257335.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր