211652_close_icon
views-count2336 դիտում article-date 22:48 08-01-2020

Ռուստամ Բադասյանը Նարեկ Մալյանի դեմ քաղաքացիական հայցի բովանդակությունն է ներկայացրել

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մանրամասներ է Նարեկ Մալյանի դեմ ներկայացված քաղաքացիական հայցի բովանդակության մասին։ Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, նախարարը գրել է ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/rustam.badasyan/posts/2805517149499702]էջում[/url]։ «Դատական հայցի մասին Սիրելի՛ քաղաքացիներ, Թեեւ բազմիցս հրապարակային հերքել եմ որեւէ կոռուպցիոն եղանակով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հանգամանքը, անգամ հրապարակել բժշկական գաղտնիք կազմող տեղեկություններ, սակայն նշված անձը բազմիցս հրապարակել է արատավորող, իրականությանը չհամապատասխանող փաստական տվյալ։ Քաղհայցը կապված է հենց նշված հանգամանքի հետ։ Միաժամանակ, ինձ համար հասկանալի է նման վարքագծի պատճառը. հարմար առիթի դեպքում կանդրադառնամ նաեւ դրան»,- գրել է նախարարը։ Նշենք, որ նախարարի հայցադիմումը դատարան մուտք է եղել դեկտեմբերի 30-ին եւ մակագրվել դատավոր Զարուհի Նախշքարյանին։

Նմանատիպ նյութեր