211652_close_icon
views-count1606 դիտում article-date 16:55 08-01-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 31-ից հունվարի 8-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 31-ից հունվարի 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 189 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 55, ծեծի՝ 29, անձնական ունեցվածքի գողության՝ 22, սպառնալիքի՝ 13, գույքի դիտավորությամբ վնասման՝ 10, խարդախության՝ 8, խուլիգանության՝ 6, բնակարանային գողության և սառը զենքի հայտնաբերման՝ 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման, կողոպուտի ու կաշառակերության՝ 3-ական, ավազակային հարձակման, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու՝ 2-ական, սպանության, սպանության փորձի, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, շորթման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ինքնիրավչության, դատական ակտը չկատարելու, ազատությունից ապօրինի զրկելու, անհետաձգելի միջամտության որոշումը խախտելու, ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու, ջրային կենդանիներ ապօրինի արդյունահանելու և ծնողներից երեխային ապօրինի բաժանելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 4 անհետ կորած, 18 հետախուզվող, կամավոր ներկայացել 5-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 2, անձի առևանգման, կողոպուտի, անձնական ունեցվածքի գողության ու ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 1-ական դեպք։ Անցած 9 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 98 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 158-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր