5593 դիտում
14:42 08-01-2020
Երևանում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես կասեցրել է վիզաների հետ կապված որոշ ծառայություններ
Երեւանում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ ժամանակավորապես կասեցրել է վիզաների հետ կապված որոշ ծառայություններ:
Հաղորդագրության մեջ նշվում է. «Արտոնագրի հարցազրույցների չեղարկում Մերձավոր Արևելքում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների պատճառով Երևանում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես կասեցրել է արտոնագրերի հետ կապված որոշ [url=https://am.usembassy.gov/wp-content/uploads/sites/92/Iranian-appointment-cancellations.pdf]ծառայություններ[/url]։
Եթե ձեր հարցազրույցը չեղարկվել է, խնդրում ենք հետևել ստորև նշված քայլերին․
Ոչ-ներգաղթային արտոնագրերի հարցազրույցներ․ շարունակեք ստուգել հարցազրույցների նշանակման կայքը՝ հարցազրույցի նոր օր վերցնելու համար։ Եթե ձեր հարցազրույցի նոր օր է նշանակվել է դեսպանատան կողմից, դուք էլ․ փոստով նամակ կստանաք հարցազրույցի օր վերցնելիս ձեր տրամադրած էլ․ փոստի հասցեին։
Ներգաղթային արտոնագրերի հարցազրույցներ․ դեսպանատունը կվերանշանակի ձեր հարցազրույցի օրը առաջին հնարավորության դեպքում։ Մենք նոր տեղեկատվություն կտրամադրենք ձեր նշած էլ․ փոստի հասցեով»:
Նշենք, որ հաղորդագրությունը տարածվել է երեք լեզուներով՝ անգլերեն, հայերեն եւ պարսկերեն:
Նմանատիպ նյութեր
3240 դիտում
17:28 16-08-2021
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունը դեռեւս չի մատուցում ներգաղթային ու ոչ-ներգաղթային վիզաների տրամադրման ծառայություններ
Այս բաժնից
5908 դիտում
22:38 19-04-2024
Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
427 դիտում
21:59 19-04-2024
Հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Մեսրոպ Առաքելյան