211652_close_icon
views-count3731 դիտում article-date 22:26 07-01-2020

Արման Աբովյան. Տեղի են ունենում բավականին հետաքրքիր տեղաշարժեր

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/arman.abovyan.397/posts/464482574460349]էջում[/url] գրել է. «Իրանը փաստացի սկսեց ակտիվորեն կոնսոլիդացվել թե՛ ներքին, թե՛ արտաքին ճակատում։ Պարզ է, որ իրանցիները չափազանց պրագմատիկ են և կանեն ամեն ինչ, որ իրենց ակնկալած վրեժի հետևանքները չհարվածեն անմիջապես Իրանի տարածքին։ Բոլորը իրենց չափաբաժնով փորձում են մաքսիմալ օգուտ քաղել այս իրավիճակից։ Գերմանացիները և սլովակները, օրինակ` դուրս են բերում Իրաքում տեղակայված իրենց զինծառայողներին, Թուրքիան, ընդհակառակը, ընդլայնում է իր ներկայությունը Սիրիայում և Իրաքում` զուգահեռ սկսելով ռազմական ներխուժում Լիբիա։ Չինաստանի ԱԳՆ դատապարտելով Սուլեյմանիի սպանությունը` բավականին իրանամետ դիրք է բռնել (իհարկե, թողնելով շատ մեծ քաղաքական լյուֆտ)։ Պուտինն այս պահին գտնվում է Սիրիայում, վաղը մեկնելու է Թուրքիա, Մերկելը և Մակրոնը չեն շտապում գործնականում աջակցել ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ի հրատապ վեհաժողովը բացի հայտարարություններից կրկին չշտապեց իրական աջակցություն ցուցաբերել ԱՄՆ-ին։ Մի խոսքով շատ ակտիվ շարժ է նկատվում այս երկու օրը, չափազանց ակտիվ»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր