211652_close_icon
views-count30489 դիտում article-date 18:27 07-01-2020

Բացառիկ տեսագրություն. հանդիպում-բանակցություն՝ 1994թ. զինադադարից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարիամ Ծատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Բացառիկ տեսագրություն է: Հանդիպում-բանակցությունը տեղի է ունեցել 1994թ. զինադադարից առաջ, Մեղրիի ու Օրդուբադի ներկայացուցիչների միջեւ, սահմանագծին, Արաքսի ափին: Էս տեսագրությունը նայել է պետք՝ հաղթողի դիրքերից Դավիթ Մաթևոսյանիս անխռով կեցվածքը, ժպիտը, գնդի հրամանատար Ղևոնդ Հովհաննիսյանի՝ ձեռքերը ծալած, ինքնավստահ խոսելը, Գլխավոր շտաբի ներկայիս պետ Արտակ Դավթյանի համեստ կեցվածքը Դավիթի ու Ղևոնդի մեջտեղում...(Արտակ Դավթյանը զինվորականի իր գործունեություն_ծառայությունը սկսել է Մեղրիից՝ Ագարակի գնդից): Ի՜նչ լավ է, որ խաղաղ գոյության անկեղծ ու գործնական ձգտում է եղել, քաղաքական կամք և համարձակություն և որ էդ բարդ շրջանում Մեղրին ունեցել է Դավիթ ու Ղևոնդ»: Հիշեցնենք, որ 2008-ի մարտի 1-ի առավոտյան Դավիթ Մաթևոսյանը ձերբակալվել էր։ Նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու շինծու մեղադրանքով։ Դատարանները նրա մեղավորությունը ապացուցված էին համարել 2 ոստիկանների կեղծ և հակասական ցուցմունքներով, հրաժարվելով լսել անձանց, որոնք Դ․Մաթևոսյանին ձերբակալելու պահին նրա հետ էին եղել և կարող էին հերքել բռնություն կիրառելու մեղադրանքի կեղծ պնդումը։ Դավիթ Մաթևոսյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հրապարակված վճռով ճանաչվել են արդար դատաքննության և խաղաղ հավաքների իրավունքների խախտումներ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր