211652_close_icon
views-count1511 դիտում article-date 13:57 07-01-2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանել է պարգևավճարների թեման

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում պարզաբանել է լրատվամիջոցներում տարածված տեղեկություններից մեկը. «Տեղեկացնում ենք, որ տոներից առաջ ՀՀ ԿԳՄՍՆ-ն «Անտիֆեյք» կայքի` նախարարության աշխատակիցներին տրամադրած պարգևավճարի վերաբերյալ հարցմանն ի պատասխան տեղեկացրել էր, որ նախարարության ամբողջ տարվա աշխատավարձի ֆոնդը կազմում է 1 միլիարդ 774 միլիոն 225 հազար 600 դրամ։ Նշվել էր նաև, թե 2019 թ. ընթացքում որ հոդվածներով և ինչ գումարի չափով է իրականացվել պարգևատրումը։ «Անտիֆեյք» կայքը միավորված երեք նախարարությունների ամբողջ մեկ տարվա աշխատավարձի ֆոնդի թիվը ներկայացրել է որպես աշխատակիցներին տրված պարգևավճար՝ ամենայն հավանականությամբ, ընթերցողների և Ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում նախարարության մասին բացասական կարծիք ստեղծելու նպատակով կամ էլ լրագրողի չիմացության պատճառով։ Դա անթույլատրելի է ինչպես քաղաքացիներին բարեխիղճ լրատվություն մատուցելու մասնագիտական առաքելության տեսակետից, այնպես էլ զուրկ է որևէ տրամաբանությունից. նման ահռելի գումարը չէր կարող տրամադրվել որպես պարգևավճար»։

Նմանատիպ նյութեր