211652_close_icon
views-count2360 դիտում article-date 21:11 06-01-2020

2019 թվականի արդյունքներով անցել ենք եւ Վրաստանին, եւ Ադրբեջանին. Փաշինյան

Պարզվում է՝ 2019 թվականի արդյունքներով անցել ենք եւ Վրաստանին, եւ Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը: Այս մասին իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2519538305033216]էջում[/url] գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ժողովուրդ ջան, հիշու՞մ եք, որ ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով կանցնենք Վրաստանին, իսկ 2020 թվականի արդյունքներով՝ նաեւ Ադրբեջանին: Պարզվում է՝ 2019 թվականի արդյունքներով անցել ենք եւ Վրաստանին, եւ Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը: Դա պաշտոնապես արձանագրել է Արժույթի միջազգային հիմնադրամը»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր