211652_close_icon
views-count2276 դիտում article-date 21:43 06-01-2020

Ավստրալիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 25-ի

Ավստրալիայի հարավ-արևելյան հատվածում բռնկված անտառային հրդեհներից զոհերի թիվը հասել է 25-ի: Տեղեկությունը հրապարակել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանությունը։ Վերջին տվյալներով՝ հրդեհների հերթական զոհն է դարձել 71-ամյա մի տղամարդ, ով նախկինում համարվում էր անհետ կորած: Ներկա պահին նահանգի տարածքում գրանցված է 136 անտառային հրդեհ, որոնցից 69 տեղայնացված չեն: Կրակի դեմ պայքարում են ավելի քան 2,5 հազար հրշեջներ, 100 միավոր հատուկ տեխնիկա, այդ թվում՝ 90 ինքնաթիռ: Նահանգում արգելվել է կրակ վառելն և անտառ այցելելը:

Նմանատիպ նյութեր