211652_close_icon
views-count57679 դիտում article-date 17:35 06-01-2020

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. տեղի գյուղերից մեկից 10-ամյա տղան, ում հայտնաբերել են դռան փականից կախված, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղկություններով՝ երեկ՝ հունվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ հիվանդանոցի շտապօգնության խումբն անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխել տղա երեխայի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Քոչարյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Ամիրխանյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 10-ամյա Հ. Ե-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել մարզի գյուղերից մեկից։ Մինչ բժիշկները պայքարում էին երեխայի կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 21։30-ի սահմաններում Հ. Ե-ն իր քրոջ՝ 14-ամյա Վ. Ե-ի հետ հակի թելով խաղալիս է ղել, որից հետո տարօրինակ բան է տեղի ունեցել։ Հ. Ե-ի մայրը Հ. Ե-ին տեսել է՝ իրենց տան դռան փականից հակի թելով կախված վիճակում և արագ կտրելով թելը՝ ահազանգել են հիվանդանոց, և ժամանած բժիշկները երեխային տեղափոխել են հիվանդանոց։ Փաստի առթիվ Վարդենիսի քննչական բաժնում նյութեր ն նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր