211652_close_icon
views-count327148 դիտում article-date 16:21 06-01-2020

Երևանում 16-ամյա աղջնակի դաժան սպանության կասկածանքով ոստիկանները, քննիչներն ու ռազմական ոստիկանության ծառայողները տաք հետքերով հայտնաբերել են ՀՀ ՊՆ 27-ամյա ծառայողի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 6-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության մայոր Վահե Մուշեղյանի գլխավորությամբ, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության, համայնքային ոստիկանության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ. ոստիկանության գնդապետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ Երևանի քննչական վարչության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Ահարոն Ներսիսյանի և Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետի ժամականավոր պաշտոնակատար Հարություն Խեդոյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության Երևանի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողների հետ, բաժնի պետ, գնդապետ Միսակ Սահակյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ, փոխգնդապետ Արտյոմ Ավագյանի և հենց վերջինս էլ Կենտրոնի ոստիկանության բաժնի պետ Ա. Պապյանի գլխավորությամբ կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, ստուգումներ կատարելով Երևանի, Արմավիրի և Շիրակի մարզերի մի քանի հասցեներում, տաք հետքերով բացահայտել են երեկ՝ հունվարի 5-ին, Երևանում 16-ամյա աղջնակի դաժան սպանությունը ու վնասազերծել են կասկածյալին։ Հաշզվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ բացահայտման գործում մասնակցություն են ունեցել նաև Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության աշխատակիցները՝ դատախազ Վ. Ջանազյանի գլխավորությամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին է բերման ենթարկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում հաշվառված 27-ամյա Ռաֆայել Սուքիասյանը, ով կասկածվում է 16-ամյա աղջկան սպանելու մեջ։ Քննիչի որոշմամբ Ռ. Սուքիասյանը ձերբակալվել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարությունում։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/06/1144398/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունվարի 5-ին, դաժան սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Սայաթ-Նովա պողոտայի15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են երեխայի դի։ Օպերատիվորեն ժամանել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության մայոր Վահե Մուշեղյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Երվանդ Նիկոյանի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Ահարոն Ներսիսյանի ու նույն վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Հարություն Խեդոյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել էին 16-ամյա Ս. Կ-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ երեխան մահացել էր խեղդամահ արվելու հետևանքով։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր էր ժամանել նաև Կենտոն և Նոր-Մարաշ վարչական շրջանների դատախազ Վ. Ջանազյանը։ [b]Սպանության կասկածանքով ձերբակալված 27-ամյա Ռաֆայել Սուքիասյանն է [/b][img]https://st0.shamshyan.com/editor/0654260001578328154347597.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 130+
130+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր