211652_close_icon
views-count9722 դիտում article-date 13:30 06-01-2020

Թեհրանում հրաժեշտ են տալիս ամերիկյան օդուժի կողմից սպանված գեներալ Սուլեյմանիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Իրանիմայրաքաղաք Թեհրանում հրաժեշտ են տալիս Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Քուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիին, հաղորդում է BBC News-ը: Հիշեցնենք, որ հունվարի 3-ի գիշերը ամերիկյան օդուժը Բաղդադի օդանավակայանի շրջանում գործողություններ է անցկացրել, ինչի հետևանքով սպանվել են Ղասեմ Սոլեյմանին և Իրաքում շիա աշխարհազորայինների հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուխանդիսը։ Ամերիկյան իշխանությունները վերջիններիս համարում են 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման կազմակերպիչներ: Գեներալ Սոլեյմանիի դուստր Զեյնաբ Սուլեյմանին հուղարկավորության ժամանակ ԱՄՆ-ին զգուշացրել է «գալիք սև օրերի» մասին»։ «Խելագար Թրամփ: Չկարծես, թե ամեն ինչ կավարտվի հորս տառապալի մահով»,- հայտարարել է Զեյնաբ Սոլեյմանին: «Ամերիկացիներն իսկապես չեն գիտակցում՝ ինչ լուրջ սխալ են թույլ տվել»,- ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին եռօրյա սուգ է հայտարարել երկրում՝ հայտարարելով, որ դաժան վրեժ է սպասվում նրանց, ում ձեռքերի վրա է Սոլեյմանիի և մյուս տառապյալների արյունը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր