211652_close_icon
views-count6861 դիտում article-date 14:44 06-01-2020

Հարձակում՝ Քենիայում տեղակայված ռազմաբազայի վրա. սպանվել են ամերիկացի զինվորականներ

Քենիայում տեղակայված ռազմաբազաներից մեկի վրա զինված հարձակում են իրականացրել «Աշ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման զինյալները։ Ինչպսս հաղորդում է Tass գործակալությունը, հարձակման հետևանքով զոհվել է 3 ամերիկացի զինվորական, հաղորդվում է նաև 2 վիրավորի մասին։ Հարձակումը կատարվել է Camp Simba բազայի վրա, որն օգտագործվում է նաև ԱՄՆ զինված ուժերի կողմից։ Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի ժամանակ, բացի զոհերից ու վիրավորներից, վնասվել է այնտեղ գտնվող 6 քաղաքացիական օդանավ։

Նմանատիպ նյութեր