211652_close_icon
views-count5603 դիտում article-date 20:27 05-01-2020

Մեր կողքին ապրող հերոսը

ԱՀ «Արցախի հերոս» «Ոսկե արծիվ» շքանշանի, Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանների շքանշանակիր Արշավիր Սուրենի Ղարամյանն ասել է՝ «Խաղաղությունից խոսելը դեռ չի նշանակում, որ մենք պատրաստ չենք պատերազմին կամ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում վստահ չենք մեր ուժերի վրա: Պատերազմի հետևանքները միշտ էլ ողբերգական են՝ անկախ ելքից, որովհետև մարդկային ցավալի զոհերի և ավերածությունների են հանգեցնում: Դա է պատճառը, որը այդ ցավը տեսած մարդիկ ամեն ինչ անում են պատերազմ թույլ չտալու համար, սակայն դա չի կարող լինել մեր պատվի կամ արժանապատվության գնով: Նոր պատերազմն Ադրբեջանին անդառնալի հարվածներ կհասցնի, ես սա ասում եմ նաև իմ մարտական ընկերների անունից»։ Արշավիր Ղարամյանը 1984-1987 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ՝ ռազմածովային նավատորմում (Խաղաղ օվկիանոս): 1989-1991 թթ. աշխատել է Ակնաղբյուրի կոլեկտիվ տնտեսությունում՝ որպես գլխավոր տնտեսագետ: Արշավիր Ղարամյանն ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան ազգային ազատագրական պատերազմին: Նա 1991 թվականին Ակնաղբյուրում կազմավորել է կամավորական ջոկատ: 1992 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին եղել է վաշտի հրամանատար, իսկ 1992-1996 թվականներին՝ Պաշտպանության բանակի Ասկերանի պաշտպանական շրջանի 35-րդ մոտոհրաձգային գումարտակի (ՄՀԳ) հրամանատար: 1996-1997 թվականներին աշխատել է ԱՀ Շուշիի շրջանի վարչակազմում որպես վարչակազմի ղեկավար։ 1997-1999 թվականներին եղել է ԱՀ Պաշտպանության բանակի Ասկերանի ՊՇ հրամանատար, 1999-2000 թվականներին՝ ԱՀ ՆԳՆ փոխնախարար, 2000-2004 թվականներին՝ ԱՀ ՆԳՆ նախարարի 1-ին տեղակալ, 2004-2007 թվականներին՝ ԱՀ Ոստիկանության պետի 1-ին տեղակալ։ 2007 թվականի հոկտեմբերի 1-ին նշանակվել է ԱՀ Ոստիկանության պետ: Արշավիր Ղարամյանը 2007 թվականի դեկտեմբերի 19-ին ԱՀ Ազգային Ժողովի որոշմամբ նշանակվել է ԱՀ Գլխավոր դատախազ, 2013 թվականի դեկտեմբերի 26-ին ԱՀ Ազգային Ժողովի որոշմամբ կրկին նշանակվել է ԱՀ Գլխավոր դատախազ: 2014 թվականի հոկտեմբերի 29-ին ԱՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ 2019 թվականի հունիսի 26-ին ԱՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար:

Նմանատիպ նյութեր