211652_close_icon
views-count3761 դիտում article-date 20:12 05-01-2020

Հայրենիք ազատագրած տղերքի վարկաբեկումով փորձ են անում մեր թիկունքը թուլացնել. Գևորգ Գևորգյան

Մարտական ընկերոջս՝ գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի հասցեին ուղղված անարգանքը, մեր հերոսներին վարկաբեկելու ծրագրի շրջանակում է: Այս մասին իր Ֆեյսբուքի էջում [url=https://www.facebook.com/1323926390979041/photos/a.1325798544125159/2822418811129784/?type=3&theater]գրել է[/url] ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը: «Մարտական ընկերոջս՝ գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի հասցեին ուղղված անարգանքը, մեր հերոսներին վարկաբեկելու ծրագրի շրջանակում է: Եթե մի կողմ թողնենք մեր զգացմունքները և գրառումներ արած անձերին, սառը նայենք իրավիճակին, ապա պարզորոշ է, որ այս ամենը լայնածավալ սկիզբ առավ 2018 թ-ի ապրիլից: Փաստացի շուտով երկու տարի կլինի, որ երկրի իշխանությունը զավթած ապազգայինները բոլոր բարոյահոգեբանական մեթոդները կիրառում են թուլացնելու մեր ազգի իմունիտետը ինքնապաշտպանության, Արցախյան ազատագրական պայքարի, մարտիկ հայ տղամարդու կերպարի առումներով: Սա մի հակահայկական քարոզչական քաղաքականություն է, որը արդեն 30 տարի է իրականացվում է հակառակորդի կողմից: Եվ այդ ամենը 2018թ-ից անարգել կիրառվում է նաև մեր երկրում, և որը երկրի թիվ մեկ պատասխանատուի կողմից խրախուսվում է և համարվում խոսքի ազատություն: Ազատամարտի ճանապարհ անցած, հայրենիք ազատագրած տղերքի վարկաբեկումով փորձ են անում մեր թիկունքը թուլացնել, արժեզրկել հայրենքի պաշտպանության գաղափարը: Սա ոչ այլ ինչ է քան ապազգային ուժերի մերժիր Հայրենիքդ, մերժիր Արցախը շարժում: ԹՈՒՅԼ ՉԵ´ՆՔ ՏԱԼՈՒ»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր