211652_close_icon
views-count2144 դիտում article-date 21:05 05-01-2020

Ֆրանսիան ցանկանում է խուսափել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմից

Ֆրանսիան ցանկանում է խուսափել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմից, բայց Վաշինգտոնի կողմից ֆրանսիական ապրանքների վրա տուրքեր մտցնելու դեպքում պատրաստ է պատասխանել նրան։ Այս մասին կիրակի ասել է Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո լը Մերը [url=https://www.lejdd.fr/Politique/bruno-le-maire-le-temps-du-compromis-est-venu-3941068]Le Journal du Dimanche[/url] թերթի հարցազրույցում։ «Մենք ցանկանում ենք խուսափել առևտրային պատերազմից, բայց մեր եվրոպացի գործընկերների հետ միասին պատրաստ կլինենք պատասխանել, եթե հայտնվենք պատժամիջոցների հարվածի տակ, որոնք մենք համարում ենք ոչ բարեկամական և անօրինական»,- ասել է Ֆրանսիայի ֆինանսների նախարարը։ Նա պարզաբանել է, որ Ֆրանսիայի համար «չափազանց կարևոր է» հարկել թվային ընկերությունները, որոնք զգալի շահույթ են ստանում՝ ֆիզիկապես չգտնվելով երկրի տարածքում և, հետևաբար, գրեթե հարկեր չեն վճարում։ «Ամերիկյան վարչակազմը պնդում է, որ մեր (թվային) հարկը խտրական է։ Ես պաշտոնապես վիճարկում եմ դա և հենց նոր համապատասխան նամակ եմ ուղարկել առևտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերին»,- ասել է լը Մերը։ «Այն, ինչ մենք վիճարկում ենք, դիտարկվող պատժամիջոցների օրինականությունն է»,- նշել է նախարարը։ «Մենք կցանկանայինք, որպեսզի բանակցությունները, որոնք վարում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) միջազգային հարկման վերաբերյալ, ունենան բավարարող արդյունք»,- ասել է լը Մերը։ «Եթե այդպես լինի, մենք հետ կկանչենք մեր ազգային հարկը։ Եթե ոչ, ապա մենք կվերսկսենք բանավեճերը ԵՄ շրջանակում, որպեսզի ստեղծենք եվրոպական հարկ»,- ընդգծել է նա։ 2019 թվականի հուլիսի 11-ին Ֆրանսիայի Սենատը (խորհրդարանի վերին պալատը) ընդունեց օրինագիծ թվային ծառայություններ առաջարկող խոշոր ընկերությունների հարկման մասին։ Այդ հարկը վերաբերում է ինտերնետ հսկաների շահույթին՝ ստացված 2019 թվականի հունվարի 1-ից հետո, և կազմում է Ֆրանսիայի ընդհանուր շրջանառության 3 տոկոսը։ Դրա գործողության տակ են ընկնում բոլոր ընկերությունները, որոնց շրջանառությունը գերազանցում է 750 մլն եվրոն աշխարհում և 25 մլն եվրոն Ֆրանսիայում, ինչպես նաև այն ընկերությունները, որոնց գործունեության ոլորտը ընդգրկում է օնլայն-գովազդը, ինտերնետ առևտուրը կամ տեղեկատվության ագրեգատների աշխատանքը։ 2019 թվականի դեկտեմբերին առևտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցչի ապարատում ասել են, որ Վաշինգտոնը Փարիզի կողմից թվային հարկ մտցնելու առնչությամբ կարող է հարկել մոտ 2,4 մլրդ դոլարի ֆրանսիական ապրանքներ։ Իսկ այդ ապրանքների ցանկում, մասնավորապես, տեղ են գտել կաթնամթերքները, ներառյալ պանիրները, փրփրուն գինիները, շպարանյութերը և կոսմետիկ պարագաները, պայուսակները, հախճապակե իրերը։

Նմանատիպ նյութեր