211652_close_icon
views-count10617 դիտում article-date 19:16 05-01-2020

Համաներմամբ ազատ արձակվածներից 101 անձ կատարել է 220 հանցագործություն. նրանցից մեկը փախցրած ավտոմեքենայով վթարի է ենթարկվել և մահացել. Ոստիկանություն․ Tert.am

2019թ․ դեկտեմբերի 25-ի դրությամբ, 2018թ․ նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունված համաներումով ազատ արձակվածներից 101 անձ կատարել են 220 հանցագործություն: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/01/05/police/3178927?fbclid=IwAR1-K-eU2BeVPgdfgyYZagA1cR-FMlNwY9SmRn6xZtYHJmTc3ToxrYpzdDU]Tert.am[/url]-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնում են ՀՀ ոստիկանությունից: «Նրանցից 35-ը կալանավորվել են, 59-ը ստորագրությամբ բաց են թողնվել, 1-ը փախցրած ավտոմեքենայով վթարի է ենթարկվել և մահացել»,- նշված է պատասխանում: Ոստիկանությունից հայտնում են նաև, որ ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուս 6-ին հայտնաբերելու ուղղությամբ։ Հիշեցնենք, որ 2018թ․ նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունված համաներում է կիրառվել 4601 անձի նկատմամբ: Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/01/05/police/3178927?fbclid=IwAR1-K-eU2BeVPgdfgyYZagA1cR-FMlNwY9SmRn6xZtYHJmTc3ToxrYpzdDU]սկզբնաղբյուր[/url] կայքում։

Նմանատիպ նյութեր