211652_close_icon
views-count9875 դիտում article-date 18:17 05-01-2020

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը սկսում է «Գաղափարից մինչև բիզնես» ծրագիրը

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը սկսում է «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհների ծրագիրը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պաշտոնական կայքը։ Դրամաշնորհը նպատակ ունի աջակցելու տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված բեկումնային գաղափարների կյանքի կոչմանը, նոր լուծումների բացահայտմանը, նորարարության զարգացմանը և առևտրայնացման գործընթացներին՝ խթանելով համագործակցությունը հետազոտական խմբերի և կենտրոնների միջև։ Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմում է 2.500.000 ՀՀ դրամ։ Բացի հաղթող թիմերին տրամադրվող ուղղակի ֆինանսավորումից, գործունեության ծավալման ընթացքում նրանք կստանան նաև մասնագիտական խորհրդատվություն։ Ներկայացվող ծրագրի առավելագույն տևողությունը 12 ամիս է: Մրցույթին կարող են մասնակցել՝ -Արհեստական բանականության, տվյալագիտության, կիբեռանվտանգության, ռոբոտաշինության, նանոտեխնոլոգիաների և այլ ոլորտում գործունեություն ծավալող խմբերը, ընկերությունները և կազմակեպությունները: -Խմբերի, ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարները պետք է լինեն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիներ: -Առկայության դեպքում՝ անհրաժեշտ է ներկայացնել նախկինում ստացած դրամաշնորհների ցանկը: -Եզրափակիչ փուլ անցած թիմերը պետք է անձամբ մասնակցեն մրցանակաբաշխության արարողությանը: Թիմին պետք է ներկայացնի թիմի ղեկավարը: Մրցանակը կհանձնվի միայն թիմի ղեկավարին: -Յուրաքանչյուր թիմ կարող է մասնակցել մրցույթին միայն մեկ ծրագրով։ -Մրցույթում հաղթած խմբերը պարտավորվում են մեկ ամսվա ընթացքում գրանցվել որպես իրավաբանական անձ (ՍՊԸ, ՓԲԸ): Հայտերն ընդունվում են մինչև 2020թ․ հունվարի 13-ը։

Նմանատիպ նյութեր