211652_close_icon
views-count5871 դիտում article-date 16:44 05-01-2020

Ryanair-ը սկսել է տոմսերի վաճառքը Գյումրի-Աթենք և Երևան-Սալոնիկ ուղղություններով. Տաթևիկ Ռևազյան

Ryanair ավիաընկերությունը հունվարի 3-ին սկսել է տոմսերի վաճառքը ևս 2 նոր ուղղությունների համար` Գյումրի-Աթենք և Երևան-Սալոնիկ`տրամադրելով զեղչեր մինչև հունվարի 5-ը տոմսեր ձեռք բերելու դեպքում: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: Նա նաև նշել է՝ «Եթե մինչ «Օդի տուրքի» մասին օրենքի փոփոխությունները դեպի Եվրոպա սպասարկվում էր 6-7 ուղղություններ` 1. Փարիզի Շարլ դե Գոլ օդանավակայան, Air France 2. Լիոն, Aircompany Armenia 3. Վիեննա, Austrian airlines 4. Վարշավա, LOT 5. Աթենք, Aegean airlines 6. Բուխարեստ, Tarom Avia 7. Բրյուսել, Brussels airlines (հունվար-դեկտեմբեր ամիսներին ժամանակավորապես դադարեցված են) ապա օրենսդրական փոփոխություններից հետո արդեն իսկ հայտարարվել են կամ հայտեր են ներկայացվել հետևյալ ուղղություններով նոր ավիաընկերությունների կողմից թռիչքներ իրականացնելու համար` 1. Փարիզ Օղլի օդանավակայան, Transavia 2. Վիեննա, Wizz air 3. Վիլնյուս, Wizz air 4. Բեռլին, Ryanair 5. Մեմինգեն (Գյումրիից), Ryanair 6. Հռոմ, Ryanair 7. Միլան, Ryanair 8. Աթենք (Գյումրիից), Ryanair 9. Սալոնիկ, Ryanair 10. Ռիգա, Air Baltic»

Նմանատիպ նյութեր