3293 դիտում
15:56 05-01-2020
Լիբիայում ռազմական ուսումնարանի գնդակոծության հետևանքով 28 մարդ է զոհվել, ևս 18-ը վիրավորվել է
Տրիպոլիի հարավում գտնվող ռազմական ուսումնարանի գնդակոծության հետևանքով զոհվել է 28 կադետ, վիրավորվել 18-ը, հաղորդում է [url=https://www.theguardian.com/world/2020/jan/05/dozens-killed-in-bombing-of-military-academy-in-libya]The Guardian[/url]-ը:
Ավիահարձակման է ենթարկվել Լիբիայի մայրաքաղաքի Էլ-Հադբա էլ-Հադրա բնակելի թաղամասը, որտեղ գտնվել է ռազմական քոլեջը:
Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը (ԱԱԽ) հարձակման մեջ մեղադրել է Լիբիայի ազգային բանակի հրամանատար մարշալ Խալիֆ Հաֆթարին հավատարիմ ուժերին:
Հիշեցնենք, որ այժմ Լիբիայում գոյություն ունեն գործադիր իշխանության երկու մարմիններ՝ Ֆաիզ Սարաջի միջազգայնորեն ճանաչված ԱԱԽ-ն և Աբդալլահ Աբդուրահման ատ Թանի ժամանակավոր կաբինետը, որը երկրի արևելքում գործում է խորհրդարանի հետ համատեղ, որին աջակցում է հրամանատար մարշալ Խալիֆ Հաֆթարը:
Նախօրեին Հաֆթարը հայտարարել էր Լիբիայում համընդհանուր զորահավաքի մասին։ Նա նման հայտարարություն էր արել այն բանից հետո, երբ Թուրքիայի խորհրդարանը թույլատրել էր կառավարությանը զորքեր ուղարկել Լիբիա՝ Ազգային միասնության կառավարությանը օգնություն ցուցաբերելու համար։
Նմանատիպ նյութեր
898 դիտում
15:59 02-05-2014
Լիբիայում գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել է 5 մարդ
809 դիտում
23:55 22-09-2014
Լիբիայում գնդակոծման հետևանքով զոհվել է 180 մարդ
670 դիտում
11:36 17-01-2024
Բիշքեկում ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով 1 մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել
Այս բաժնից
532 դիտում
21:30 17-04-2024
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
451 դիտում
21:03 17-04-2024
Իրանի արտգործնախարարն աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում
502 դիտում
20:39 17-04-2024
ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա