211652_close_icon
views-count1697 դիտում article-date 15:37 05-01-2020

Գրաբար-Կիտարովիչն ընդդեմ Միլանովիչի․ Խորվաթիայում ընթանում է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը

Խորվաթիան կիրակի երկրորդ փուլով ընտրում է նախագահ հերթական հնգամյա շրջանի համար։ Տեղի ժամանակով ժամը 07.00-ին երկրում և արտասահմանում բացվել են ավելի քան 6,5 հազար ընտրատեղամասեր։ Քվեարկությունը կավարտվի ժամը 19.00-ին, տեղեկացնում են խորվաթական լրատվամիջոցները։ Խորվաթիայի Պետական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրողների թիվը 3,85 մլն է, որոնցից 177 հազարը բնակվում է արտասահմանում։ Խորվաթցիները պետք է քվեարկեն 2-րդ փուլ անցած 2 թեկնածուներից մեկի օգտին։ Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են գործող նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը, որին աջակցում է կառավարող «Խորվաթական դեմոկրատական համագործակցությունը», և նախկին վարչապետ, Խորվաթիայի ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից առաջադրված Զորան Միլանովիչը։ Առաջին փուլի արդյունքներով, որը տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերի 22-ին, Միլանովիչը հավաքել էր 29,55 տոկոս ձայն, Գրաբար-Կիտարովիչը՝ 26,65 տոկոս։ 2-րդ փուլի հաղթող կհամարվի այն թեկնածուն, որը կստանա ավելի շատ թվով ձայներ։

Նմանատիպ նյութեր