211652_close_icon
views-count2514 դիտում article-date 12:59 05-01-2020

ԱՄՆ-ն ավելացնում է ռազմական ներկայացվածությունը Մերձավոր Արևելքում

Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսել է 82-րդ օդադեսանտային դիվիզիայի անձնակազմի 4 հազար զինծառայողի տեղակայումը Քուվեյթում։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ նշելով, որ այդ ստորաբաժանումն ուղարկվում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական ներկայացվածությունն ավելացնելու համար՝ Իրաքում Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետևանքով լարվածության աճի պայմաններում։ Գործակալությունը հղում է կատարել ԱՄՆ զինված ուժերի 82-րդ օդադեսանտային դիվիզիայի պաշտոնական ներկայացուցիչ Մայք Բերնսին։ Նրա տվյալներով այս շաբաթվա ընթացքում 700 զինծառայող արդեն ուղարկվել է Քուվեյթ, ևս 3500 զինծառայող սպասում է իր հերթին։

Նմանատիպ նյութեր