211652_close_icon
views-count6125 դիտում article-date 12:04 05-01-2020

Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մարմինը հասցվել է Իրան

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման հրամանատար, Իրաքում սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մարմինը հասցվել է Իրան, հայտնում է IRIB իրանական պետական հեռուստաընկերությունը: Սոլեյմանիի հուղարկավորությունը տեղի է ունենալու հունվարի 7-ին: Հիշեցնենք, որ Սոլեյմանին և նրա ուղեկիցները սպանվել են Բաղդադի օդանավակայանի տարածքում ամերիկյան դրոնի հարվածի հետևանքով:

Նմանատիպ նյութեր